Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Արագ նիհարելու վտանգները. 1in.am

Արագ նիհարելու վտանգները. 1in.am

Միջին տարիքում քաշի արագ նվազումը ապագայում իմացական չափավոր խանգարումների զարգացման ռիսկեր է նախանշում, հայտնում է The Daily Telegraph-ը: Ամերիկացի գիտնականները վերլուծել են 40-ից 65 տարեկան 1895 մարդու բժշկական տվյալներ, որոնց վիճակին հետևել են 4.4 տարի:

524 մարդու մոտ, որոնց 50.3 տոկոսը եղել են 78.5 միջին տարիքի տղամարդիկ, գիտնականները հայտնաբերել են թուլամտության նշաններ: Ըստ նրանց` 10 տարվա ընթացքում 5 կգ քաշ կորցնելը թուլամտության զարգացման ռիսկն ավելացրել է 24 տոկոսով:

Բժիշկները չեն բացատրում քաշի կորստի կապը թուլամտության զարգացման հետ: Սակայն, որպես կանխարգելիչ միջոցառումներ, նրանք առաջարկել են միջին տարիքում պահպանել մարմնի քաշի ինդեքսի վերահսկողություն և թույլ չտալ քաշի արագ նվազեցում: Դրա համար նրանք խորհուրդ են տալիս պարբերաբար զբաղվել մարմնամարզությամբ, հետևել սննդակարգին, չծխել և ալկոհոլ չօգտագործել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. tutknow.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ